Պիեռ Ռոզանվալոն
Պիեռ Ռոզանվալոն ֆր.՝ Pierre Rosanvallon | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Բլուա, Ֆրանսիա[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | HEC Փարիզ, Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց (1985)[2] և Փարիզ Դոֆին համալսարան (1981)[3] |
Երկեր | Q28870054? և Q3207782? |
Մասնագիտություն | պատմաբան, պրոֆեսոր, տնտեսագետ, արհմիութենական գործիչ, քաղաքական գործիչ և քաղաքագետ |
Աշխատավայր | Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց և Կոլեժ դե Ֆրանս[4] |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն և Միացյալ սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | HEC Alumni? |
Pierre Rosanvallon Վիքիպահեստում |
Պիեռ Ռոզանվալոն (ֆր.՝ Rosanvallón, Pierre, հունվարի 1, 1948[1], Բլուա, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Ռոզանվալոնը ծնվել է 1948 թվականի հունվարի 1-ին Բլուայում (Ֆրանսիա)։ 1980-ականների սկզբին՝ համալսարանական կարիերան սկսելուց առաջ, նա իր մասնագիտական կյանքի առաջին տարիները նվիրեց ռազմատենչ գործունեությանը։ Այնուհետև նա դարձավ Էդմոնդ Մայերի քաղաքական խորհրդականը և CFDT-Aujourd’hui (1973-1977) միավորման խորհրդի գլխավոր խմբագիր։ Նաև այդ ժամանակահատվածում հրատարակել է «Ինքնավարության դարաշրջանը» (1976) և «Նոր քաղաքական մշակույթի համար» (1977) գրքերը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին, հրաժարվելով սկսել քաղաքական կարիերա, նա սկսեց ծավալել գիտական գործունեություն։ Նա այս անգամ միանում է Փարիզ-Դոֆին համալսարանին։ Նրա աշխատանքները բացեցին Հասարակական գիտությունների բարձրագույն ուսումնարանի դռները, որտեղ նա ընտրվեց դասախոս 1983 թ., այնուհետև ուսման գծով տնօրեն 1989 թ.-ին, պաշտոն, որը մինչ այժմ զբաղեցնում է։ Նա նաև ղեկավարել է Ռայմոնդ Արոնի Քաղաքական հետազոտությունների կենտրոնը 1992 թ.-ից մինչև 2005 թ.: Նրա աշխատանքի ամենակարևոր մասը սկսվեց 1990-ականների սկզբին` Ֆրանսիայում ժողովրդավարության մտավոր պատմությունը հետագծելու հսկայական նախագծի գործարկմամբ։ Երեք հատորներ լույս են տեսել «Պատմությունների գրադարանում»։ 2001 թ. Պիեռ Ռոզանվալոնն ընդունվում է Ֆրանսիայի քոլեջի դասախոս և ընտրվում որպես Քաղաքականության ժամանակակից պատմության ամբիոնի վարիչ։ Իր վերջին աշխատություններում նա ընդլայնել է իր մտածողությունը նաև ֆրանսիականից այն կողմ՝ ներգրավվելով համակարգված համեմատական մոտեցման մեջ։
Հիմնական թեզիսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական քոլեջում կայացած իր դասախոսության ժամանակ նա ներկայացրեց, թե որն է իր մոտեցման ինքնատիպությունը. ժողովրդավարության պատմությունը դիտարկել որպես խնդրահարույց փորձի։ «Ժողովրդավարությունը իրոք քաղաքականությունն է մի դաշտում, որը մեծապես բաց է՝ դրա հիմքում ընկած անգամ լարվածության և անորոշությունների պատճառով»,- նշել է նա։ Ինչպես ինքն է նշել` ժողովրդավարությունը ոչ միայն պատմություն ունի, այլև այն ավելի արմատական պատմություն է։ Պատմություն, որը նախագծված է որպես մեր ներկայի ակտիվ լաբորատորիա և ոչ միայն նրա ետին պլանի լուսավորությունը։ Նա ուրվագծեց այս մոտեցման սկզբունքները «Քաղաքականության հայեցակարգային պատմության համար»-ում (2003)։
Պիեռ Ռոզանվալոնի աշխատանքները թարգմանվել են քսաներկու լեզուներով և խմբագրվել քսանվեց երկրներում։ Ֆրանսիայում դասավանդումից բացի, նա նաև դասախոսություններ և գիտաժողովներ է անցկացնում աշխարհի տարբեր համալսարաններում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերենով
- L'Âge de l'autogestion, Le Seuil, coll. Points politique, 1976
- La Crise de l'État-providence, Le Seuil, 1981 (transl. in 2000, The New Social Question: Rethinking the Welfare State, ISBN 978-0-691-01640-5)
- Le Moment Guizot, Gallimard, 1985
- L'État en France de 1789 à nos jours, Le Seuil, L'Univers historique, 1990
- La Monarchie impossible Fayard 1994
- La Nouvelle Question sociale, Points, Essais, 1995
- Le Nouvel Âge des inégalités, (Avec Jean-Paul Fitoussi), Le Seuil, 1996
- Le Peuple introuvable : Histoire de la représentation démocratique en France, Folio Histoire, 1998
- La Démocratie inachevée. Histoire de la souveraineté du peuple en France, Gallimard, Bibliothèque des histoires, 2000, Folio Histoire extraits déchargables
- Le Sacre du citoyen. Histoire du suffrage universel en France, Folio Histoire, 2001
- Pour une histoire conceptuelle du politique, Le Seuil, 2003
- Le Modèle politique français. La société civile contre le jacobinisme de 1789 à nos jours, Le Seuil, 2004
- La contre-démocratie. La politique à l'âge de la défiance, Seuil, 2006.
Հայերեն թարգմանություններ
«Հակաժողովրդավարություն.Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում»[6] հոդված[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.college-de-france.fr/en/person/pierre-rosanvallon
- ↑ FCT (ֆր.)
- ↑ https://www.sudoc.fr/04120851X
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ https://www.unine.ch/unine/home/luniversite/Evenements/dies-academicus/dies-academicus-2015.html
- ↑ Հակաժողովրդավարություն.Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում»
- ↑ հատված Rosanvallon P. Counter-Democracy: Politics in an Age of Distrust. Cambridge: Cambridge University Press, 2008. գրքից, էջ՝ 1–27
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ռոզանվալոն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 1 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի քաղաքագետներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի տնտեսագետներ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի սոցիալիստներ